Սփյուռք

Դամասկոսում երկու հայ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում երկու հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի բնակելի թաղամասերիռմբակոծության հետևանքով դամասկոսահայ հայր և որդի են վիրավորվել: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, Դամասկոսի Քասաա, Սալհիե, Առնուս և մայրաքաղաքի կենտրոնական այլ թաղամասերում հրասանդների և հրթիռների հարվածները պատճառել են նյութական վնասներ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Վիրավորների թվում երկու հայ կա:

Հաղորդվում է նաև, որ կառավարական զորքերը Դամասկոսի արվարձաններում, Արևելյան Հութա թաղամասում հրասանդի գործարան են հայտնաբերել, ինչպես նաև զինյալների դեմ պայքարում առաջընթաց են գրանցել Մլենհայի, Ժոպարի և Տումայի թաղամասերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում