Բերիո թեմի ազգային առաջնորդարանի առաջնորդն այցելել է Լաթաքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային առաջնորդարանի առաջնորդ Տեր Շահան արք. Սարգիսյանը մայիսի 4-ի առավոտյան ուղևորվել է Լաթաքիա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նրան ուղեկցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկու միաբան հայրեր: Այցելության նպատակն է ծանոթանալ Քեսաբի գաղթականների վիճակին և հանդիպել պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին:

Տեր Շահան արք. Սարգիսյանը արդեն 2-րդ անգամն է այցելում Լաթաքիա: Առաջին անգամ երկօրյա այցելություն է կատարել մարտի 29-ին և 30-ին: Այնտեղ նա հանդես է եկել ուժ և կորով ներշնչող կոչով: Նա անձամբ հետևել է Ծովափի շտապ օգնության մարմնի աշխատանքներին: Արք. Սարգիսյանը բարձրաձայն աղոթել է Սիրիայի խաղաղության համար, ապա հորդորել է քեսաբահայերին հույսով և հավատով զինվել և միասնականությամբ հաղթահարել դժվարությունները:

Քեսաբի շրջանի վրամարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը