Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորԷդուարդ Թոփչյանը որպես դիրիժոր մայիսի 5-ինկղեկավարիՍլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, համերգը տեղի կունենա Վիեննայի Մյուզիքֆերայնի դահլիճում: Ծրագրում կհնչենՅանգ-Սուպ Չոյի, Դվորժակի, Բարբիերիի, Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1971թ. Երևանում: Ավարտել է ԵրևանիԿոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: 1991թվականից սկսել է զբաղվել դիրիժորությամբ, երբ ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը կոնսերվատորիայի իր մի խումբ ընկերների մասնակցությամբ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ելույթ է ունեցել 2000թ.: Նույն տարում ստանձնել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Բացի այդ, հանդես է եկել շուրջ 45 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում: Եղել է մի շարք նշանակալից փառատոնների գեղարվեստական ղեկավար: 2006թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2012 թվականից Իսպանիայիսիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է:

Հայերեն Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս