Իրավունք

Հովհաննես Մանուկյանը կշարունակի Հրայր Թովմասյանի սկսած բարեփոխումները. Հովիկ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանը կշարունակի Հրայր Թովմասյանի սկսած բարեփոխումները. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Կառավարության ղեկավարն այդ մասին նշեց ՀՀ ԱՆ աշխատակազմին նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ: «Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշեց, որ նրա սկսած բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Հրայր Թովմասյանը ևս շնորհավորեց Հովհաննես Մանուկյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի: Միաժամանակ, արդեն նախկին նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և վարչապետին, որ հարգել են իր ցանկությունն ու խնդրանքը՝ կառավարությունում իր աշխատանքը չշարունակելու առումով:

Հովհաննես Մանուկյանը ևս շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշեց, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը: «Համակարգն ունի լավ կադրեր, որոնց հետայսու ևս կօգտագործենք»,- ասաց Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել ապրիլի 30-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում