Սփյուռք

Հալեպում ևս 2 հայ է վիրավորվել. նրանցից մեկն աշակերտ է

1 րոպեի ընթերցում

Հալեպում ևս 2 հայ է վիրավորվել. նրանցից մեկն աշակերտ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մայիսի 1-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս 2 հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Վիրավոր հայերից մեկը՝ Կարպիս Պոշկեզենյանն է, ով Քարեն Եփփե ազգային ճամարանի աշակերտ է: Մյուսը Կարապետ Դավիթյանն է: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածք չի ստացել: Բացի մարդկային վնասներից, հրասանդներ ընկնելու հետևանքով հայերի բնակարանները նյութական վնասներ են կրել:

Ավելի վաղ տեղեկություն էինք հաղորդել, որ հրասանդի պայթյունի հետևանքով վիրավորների մեջ 3 հայեր են եղել: Կարպիս Գաբայանը վիրավորվել է գլխից, Րաֆֆի Բալյանը թեթև վնավասծներ է ստացել ոտքից, իսկ նրա որդին՝ Կարո Բալյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել հրասանդի բեկորներից: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում