Սփյուռք

Հալեպում հայեր են վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայեր են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիե թաղամասը մայիսի 1-ի երեկոյան հրասանդների թիրախ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Երկու հրասանդ է ընկել մարդաշատ Քելլես թաղամասում: Հրասանդի պայթյունի հետևանքով վիրավորների մեջ 3 հայեր են եղել: Կարպիս Գաբայանը վիրավորվել է գլխից, Րաֆֆի Բալյանը թեթև վնավասծներ է ստացել ոտքից, իսկ նրա որդին՝ Կարո Բալյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել հրասանդի բեկորներից: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, հրասանդների բեկորներից վիրավորվել է նաև Գրիգոր Ալքճյանը:

Բացի այդ, տեղեկություններ կան նաև, որ Հալեպում արդեն 30 ժամից ավելի է էլեկտրականություն չկա, որի հետևանքով քաղաքում վերսկսվել է ջրի տագնապը:

Հալեպում ապրիլի 30-ին տեղի է ունեցել օրեր առաջ Դամասկոսի Մուլհիե շրջանում զոհված հայազգի 1989թ. ծնված Ուիլյամ Մակարի թաղման արարողությունը:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում