Վարդան Մինասյանը շատ գործ ունի անելու «Տոբոլ»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վստահ է, որ նոր թիմում մեծ աշխատանք կա անելու: «Եթե կարճ լինեմ, ապա ես դեռ 10 օր է, ինչ թիմում եմ, մենք հրաշալի խաղացինք պաշտպանությունում և արդյունավետ հարձակվում էինք: Սակայն մենք դեռ տեղ ունենք աճելու, և մեզ մեծ աշխատանք է սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինասյանի խոսքերը մեջբերում է «Տոբոլ»-ի պաշտոնական կայքը:
Ղազասխանի առաջնության 9-րդ տուրում «Տոբոլ»-ը 0-3 հաշվով հաղթել է «Իրտիշ» -ին: Այժմ «Տոբոլ»-ը 12 միավորով 7-րդ տեղում է: Առաջատարը 20 միավորով «Ակտոբե»-ն է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Տոբոլ»-ի հետ պաշտոնապես երկու տարվա պայմանագիր է ստորագրել ապրիլի 23-ին: Մինասյանին ակումբը մարզելու հարցում կօգնի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը: