Սփյուռք

Հալեպում հայ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 29-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Րաֆֆի Հեքիմյանն է: Նրա սպանության մասին հավելյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, հրասանդների բեկորներից վիրավորվել է հայ պատանի Խաժակ Ժամկոչյանը, ով «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի աշակերտ է:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում այսօր հրթիռներ են ընկել:

Հալեպում տեղի է ունեցել օրեր առաջ Դամասկոսի Մուլհիե շրջանում զոհված հայի`1989թ.-ին ծնված Ուիլյամ Մակարի թաղման արարողությունը:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում