Արտադրողներին մտահոգում է ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում դեղերի ինքնարժեքի հնարավոր աճը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին ՀՀ դեղարտադրողներին հուզող հարցը ոլորտի ստանդարտացման օրենսդրության և մաքսային դրույքաչափերի ներդաշնակեցումն է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ ՄՄ-ում ներկայումս գոյություն ունեցող նորմատիվ դաշտի կիրառման դեպքում հայրենական դեղարտադրանքի ինքնարժեքը ավելի բարձր կլինի, քան ՄՄ-ում է։

Նրա դիտարկմամբ՝ դեղերի ոլորտում ՄՄ-ի (անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը) և ՀՀ-ի օրենսդրական դաշտի հիմնական տարբերությունն այն է, որ Հայաստանում ներդրվել է դեղերի ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության-Good Manufacturing Practice) եվրոպական ստանդարտներին համապատասխանության համակարգ, իսկ ՄՄ-ում համակարգը հիմնված է ՌԴ պետական ստանդարտների (ԳՕՍՏ) կիրառման վրա, որոնք միջազգային չափանիշներին համապատասխանության որոշման համար չեն կիրառվում։ «Եվրոպական ՊԱԳ հավաստագրման ժամանակ հաշվի է առնվում նաև հումքի ՊԱԳ հավաստագրումը։ Այսինքն՝ այն հումքը, որից պատրաստվում են Հայաստանում արտադրվող դեղամիջոցները, գնվում են կամ եվրոպական, կամ էլ՝ այն երկրների արտադրողներից, որոնք ունեն ՊԱԳ հավաստագրեր, այն դեպքում, երբ ՄՄ-ում օրենդրական նման պահանջ չկա»,- պարզաբանեց Զաքարյանը։ Եվ եթե Հայաստանը ՄՄ-ին անդամակցի, իսկ դեղերի ոլորտում Միությունում կիրառվող ստանդարտացման օրենսդրությունը չներդաշնակեցվի, ապա, ըստ ԴԱՆ Միության ղեկավարի, մեր երկրում արտադրվող դեղերի ինքնարժեքն ավելի բարձր կլինի, քան ՄՄ երկրների արտադրած նույնատիպ դեղերինը, և դա կթուլացնի հայկական դեղարտադրողների մրցունակությունը գնի առումով, ինչն իր հերթին կարող է դառնալ արտադրության ծավալների նվազեցման պատճառ։ Մյուս կողմից, ՊԱԳ ստանդարտին չհամապատասխանող արտադրանքով Հայաստանը չի կարող մտնել Եվրամիության և այլ տարածաշրջանների՝ ՊԱԳ հավաստագիր պահանջող երկրների շուկաներ, իսկ այդպիսիք աշխարհում գերակշռող մեծամասնություն են։

Անդրադառնալով մաքսային խնդիրներին, Զաքարյանը նշեց, որ դեղերի արտադրության 20-ից ավելի հումքատեսակների գծով Հայաստանը ներմուծման մաքսատուրք չի գանձում, իսկ Մաքսային միություն ներմուծման դեպքում դրանց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափ։

Նա տեղեկացրեց, որ ԴԱՆ Միությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել իր համապատասխան առաջարկները, որոնք պետք է որ հաշվի առնվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բանակցությունների ժամանակ։

Հայերեն English Русский

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ