Հնդիկ ոսկերիչը խաբեությամբ 70000 դոլար է շորթել հայ ընտանիքից և անհետացել

2 րոպեի ընթերցում

ՋԱՅՓՈՒՐ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանից իսկական ադամանդներ ձեռք բերել ցանկացող հայ ընտանիքը խաբեության զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վակայակոչելով Times Of India հնդկական լրատվամիջոցը, Ջայփուր քաղաքում աշխատող Ռավի Փանչալի անունով ոմն ոսկերիչ խաբեությամբ 70000 հազար ԱՄՆ դոլար գումար է կորզել 27-ամյա Սրբուհուց (լրիվ անունը հայտնի չէ) և նրա ընտանիքից, ապա անհետացել: «Մենք ցանկանում էինք ադամանդներ գնել, և մեզ պատմեցին նրա (Փանչալիի) մասին: Մինչև 2013 թվականի դեկտեմբերի 4-ը մենք 70000 դոլար գումար ենք վճարել նրան, իսկ երբ բացեցինք Ռավիի ուղարկած ծանրոցները, պարզվեց, որ ադամանդները կեղծ են: Մենք փորձեցինք կապվել նրա հետ, բայց նա այլևս չէր պատասխանում»,- Times Of India-ին պատմել է Սրբուհին:

Պարզելով, որ իրենց խաբել են` Սրբուհին և նրա հայրը` 56-ամյա Մաթևոսը, գումարը վերադարձնելու կամ, պայմանավորվածության համաձայն, իրական ադամանդներն ստանալու նպատակով փորձել են ամեն կերպ կապվել հնդիկ ոսկերչի հետ: Ապարդյուն փորձերից հետո ընտանիքը ճարահատյալ ապրիլի 16-ին ժամանել է Դելի և ավտոբուսով ուղևորվել Ջայպուր: Այստեղ նրանք դիմել են Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունք և բողոքի դիմում ներկայացրել:

Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` ոսկերչի խաբեության զոհն են դարձել ոչ միայն Սրբուհին և նրա հայրը, այլև ընտանիքի մյուս անդամները` այդ թվում հորեղբայրը, ով գումարը հասցրել էր ոսկերչին: «Մենք գործը հարուցել ենք հինգ մարդկանց խաբելու հիմքով»,- նշել է Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունքի տեսուչ Խալիլ Ահմեդը:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին