Սփյուռք

Հալեպում կրկին հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում կրկին հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 18-ի երեկոյան հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը 22-ամյա Բաղտիկ Քեշիշյանն է, ով մի քանի օր առաջ վիրավորվել էր զինված ընդդիմադիր արմատական խմբավորումների դեմ բախումների հետևանքով: Նա կամավոր բանակի ծառայող էր և կռվում էր սիրիական բանակի կողքին:

Բացի այդ, գրասենյակը տեղեկացրել է, որ Հալեպում ապրիլի 12-ին հրասանդների և հրթիռների բեկորներից վիրավորվել է հայազգի Սարգիս Մարտիրոսյանը: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Առողջական վիճակը բավական ծանր է:

Ավելի վաղ՝ ապրիլի 16-ի առավոտյան, Հալեպում սիրիական բանակի հայ զինծառայող էր զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Հալեպի Ռամուսիե թաղամասում: Զոհվածը 20-ամյակը դեռ չբոլորած Գոգո Աշնագլյանն էր:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում