Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ-ից ակնկալում է աջակցություն Վաքըֆից քեսաբահայերի տեղափոխման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի հրավերով ապրիլի 18-ին նախարարությունում էր Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Ս. Էպրեխտին է ներկայացրել Քեսաբի հայության շուրջ ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ 38 ծեր ու անկարող մարդիկ, ովքեր ի վիճակի չեղան փախչելու, պատանդ են վերցվել: Նրանցից 22-ը այս պահին գտնվում է Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղում:

Հակոբյանը նշել է, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ նրանք խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից, որպեսզի միանան իրենց հարազատներին:

Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է, օգտագործելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ձեռնարկել միջոցներ՝ Վաքըֆում ապաստանած հայերի տեղափոխումը կազմակերպելու համար:

Ս. Էպրեխտը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` իրավիճակին ծանոթացնելու համար և պատրաստակամություն է դրսևորել խնդրո առարկայի մասին անմիջապես տեղեկացնել իր ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ խնդրանքն անարձագանք չի մնա:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը