Սփյուռք

ՀԱԵ Հս. Ամերիկայի Արևմտյան թեմը 56 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար

1 րոպեի ընթերցում

ՀԱԵ Հս. Ամերիկայի Արևմտյան թեմը 56 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցուՀյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հավատացյալների միջոցներով գոյացած 56 հազար դոլարի չափով գումարը արդեն փոխանցվել է սիրիահայության աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, բացի այդ, վերջերս նաև 10 հազար դոլարի չափով գումար է փոխանցվել է քեսաբահայերի համար:

«Եղբայրական նույն ոգով պետք է շարունակենք մեր նյութական աջակցությունը սիրիահայերին և քեսաբահայերին, բացի Սիրիահայ օգնության հիմնադրամում (SARF) մեր հավաքական մասնակցությունից,- նշվել է Հայ Առաքելական եկեղեցուՀյուսիսային ԱմերիկայիԱրևմտյան թեմի հաղորդագրության մեջ:

Սիրիայում արդեն 3 տարուց ավելի շարունակվող պատերազմական վիճակի պատճառով բնակչությունը, այդ թվում` սիրիահայ համայնքը, հայտնվել է ծայրահեղ ծանր իրադրության մեջ: Սիրիական հակամարտության սկզբից մինչ օրս հայկական տարբեր բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենկիցները և բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել սիրիահայերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում