Իրավունք

Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

1 րոպեի ընթերցում

Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկիչ պալատում ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎՊ մամուլի ծառայությունից, Ջոն Հեֆերնը նշել է, որ իրենք արժևորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը: Վերահսկողության մի շարք ոորտներում Վերահսկիչ պալատի հաջողություններն ակնհայտ են: Հանդիպմանը քննարկվել են նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները:Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում