Իրավունք

Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օրվա կապակցությամբ և օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014թ. ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրել մի խումբ ոստիկանների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեդալներ են շնորհվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայորԱրամ Զախարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետՄերուժան Հակոբյանին և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետՀովհաննես Պողոսյանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում