Հասարակական

Վայոց ձորում արջի հարձակումից փրկված կնոջ առողջական վիճակը կայուն է

2 րոպեի ընթերցում

Վայոց ձորում արջի հարձակումից փրկված կնոջ առողջական վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երեք օր է, ինչ Արտաշատի հիվանդանոցում է Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանը, ում հաջողվել է ոչ միայն փրկվել արջի հարձակումից, այլև ոտքերով նրան հրել և գցել ձորը: Կնոջ հետ դեպքը պատահել է Ռինդ գյուղից ոչ շատ հեռու գտնվող դաշտավայրում կանաչեղեն հավաքելիս: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի հիվանդանոցի վնասվածքաբան Սարգիս Սահակյանը պատմեց, որ Վարդանյանի առողջական վիճակը կայուն է: «Հիվանդի առողջական վիճակի դինամիկան բարելավվում է, նա արդեն քայլում է, խոսում»,- պատմեց բժիշկը:Նրա կարծիքով` միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ կինը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է արջին «պատկանող» տարածությունում, եւ կենդանին որոշել է պաշտպանվել «անկոչ» հյուրից:

Արջի հարձակման արդյունքում Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ` կոտրվել է թևը, ինչպես նաև ստացել է վնասվաքներ որովայնի հատվածքում: Կինը ուժեղ վախի զգացում է ունեցել, սակայն հավաքել է ուժերն ու որոշել հրել արջին: Նրան օգնություն են ցուցաբերել համագյուղացի կանայք: Վարդանյանին սկզբում տեղափոխել են Եղեգնաձորի, ապա Արտաշատի հիվանդանոց:Վարդանյանը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ:

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրուցել է համարձակ կնոջ հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում