Տնտեսություն

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 8.5 միլիոն դոլարի առքուվաճառք

1 րոպեի ընթերցում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 8.5 միլիոն դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 16-ին կայացել է 8 միլիոն 500 հազար դոլարի առքուվաճառք՝ 414 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 414 դրամ, գործարքների քանակը՝ 44:

Մարտի 20-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ: Մարտի 21-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 24-ին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412, 28-ին և ապրիլի 1-ին՝ 414, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.5, 8-ին՝ 415, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.70, 11-ին՝ 415.67, 14-ին՝ 415.25, 15-ին՝ 414.3 դրամ: Մարտի 27-ին, 31-ին և ապրիլի 7-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում