Ոստիկանությունն անցած մեկ օրում սպանության մեկ դեպք է բացահայտել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский