Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակեց նախագծի նախնական տարբերակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ handznajoghovi-qartugharutyun@moj.amէլեկտրոնային հասցեի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. սեպտեմբերի 4-ի հրամանագրով ձևավորվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Հանձնաժողովը պետք է մի քանի ամիսնեի ընթացքում կազմեր սհամանադրական բարեփոխումների հայեցակարգը։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին