Իրավունք

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրով ՄԻՊ ուղերձին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրով ՄԻՊ ուղերձին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է.

«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես Քեսաբում մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:

Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտըհորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում