Բակո Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում
![Բակո Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/04/757110.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ տարբեր երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: