Հասարակական

ՀՀ Նախագահը ծանոթացավ Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցու շինաշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ծանոթացավ Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցու շինաշխատանքների ընթացքին

ԲԵՐԴ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Բերդ քաղաքի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցու շինհրապարակ և ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արամը կարևորեց եկեղեցու դերը հասարակության և համայնքի կյանքում` շեշտելով, որ շուրջ մեկ դար Բերդի հավատացյալները չունեին եկեղեցի այցելելուև աղոթելու հնարավարություն: «Ժամանակին Բերդում երեք եկեղեցի կար, սակայն տարբեր պատճառներով դրանք քանդվեցին և արդեն մեկ դար է Բերդի տարածաշրջանի քաղաքացիները զրկված են Աստծո տուն այցելությունից»,- ասաց տեր Արամը` հավելելով, որ եկեղեցին լուրջ դեր կխաղա նաև աղանդավորների դեմ պայքարում: Տեր Արամի փոխանցմամբ` շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին, իսկ օծման արարողությանը կմասնակցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: Ծրագրի նախահաշվային արժեքը 430 մլն դրամ է: Շինարարության հիմնական մասն իրականացվում է սփյուքահայ Հովհաննես Ստեփանյանի հովանավորությամբ: Շինարարական աշխատանքներին մասնակցել է նաև համայնքը, և հանգանակության արդյունքում ձեռք բերել եկեղեցու 55 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զանգը: Եկեղեցին նախագծել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում