Իրավունք

ՌԴ ՆԳՆ-ն ավարտել է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՆԳՆ-ն ավարտել է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ոստիկանությունն ավարտել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը, ում մեղքով, ինչպես հետաքննությունն է կարծում, Նոր Մոսկվայում տեղի է ունեցել 18 մարդու մահվան հանգեցրած վթար:

«Հրաչյա Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունն ավարտվել և ուղարկվել դատախազություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Մոսկվայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարն ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչի արդյունքում էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննությունն է կարծում, պետք է իմանար այդ մասին:

Այժմ բեռնատարի վարորդին սպասվում է մինչև յոթ տարվա ազատազրկում, ինչը Ռուսաստանում վթարի համար առավելագույն ժամկետն է, եթե կա երկու և ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում