Իրավունք

Մոսկվայում ուղեւորներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել են չորս հայ տաքսիստներ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ուղեւորներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել են չորս հայ տաքսիստներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի դատարանը երկամսյա կալանքի տակ է վերցրել հայաստանցի չորս տաքսիստների, որոնք կասկածվում են իրենց օտարերկրյա ուղեւորներին կողոպտելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:

Ձերբակալվածները, «ներկայանալով որպես մասնավոր տաքսիստներ, հերթապահում Էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբների մոտ», ճշտել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները «պոտենցիալ զոհին առաջարկում Էին խմել գարեջուր կամ ջուր՝ նախապես խմիչքին խառնելով ուժեղ ներգործող սեդատիվ պատրաստուկներ», այնուհետեւ վերցնում Էին փողերը, բանկային քարտերը եւ արժեքավոր իրերը, ինչից հետո նրանց իջեցնում Էին մեքենայից:

Ինչպես նշվում Է, չորս կասկածյալները 38-42 տարեկան հայաստանցիներ են: Ներկայում նրանց մեղսագրվում Է երկու կողոպուտ: Հարուցվել են քրեական գործեր՝ կոպոպուտի նշաններով՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասով: Տվյալ հոդվածով առավելագույն պատիժը նախատեսում Է 10 տարվա ազատազրկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում