ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել՝ հսկողություն հաստատելով նոր տարածքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն՝ ավելացնելով, որ քեսաբահայերն այսօր ավելի մեծ հույսեր ունեն իրենց բնակավայրեր վերադառնալու համար: Քաղաքապետը նաև նշեց, որ Լաթաքիայի եկեղեցում ապաստան գտած մոտ 700 հայ ընտանիքներից շատերն այժմ վարձով տներ են գտել Լաթաքիայում կամ բնակվում են ազգականների տներում, իսկ եկեղեցում մնացել է մոտ 50 հայ ընտանիք, որոնք ստանում են անհրաժեշտ օգնություն:
Ինչ վերաբերում է Քեսաբում մնացած հայերին, Վազգեն Չափարյանը տեղեկացրեց, որ այնտեղ գտնվող մոտ 17 քեսաբահայերից ոմանք ցանկացել են դուրս գալ այնտեղից, ոմանք էլ մնացել են Քեսաբում: «Փառք Աստծո, զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ չկան, այնտեղ մնացած հայերը 80 տարեկանն անց մարդիկ են, և զինյալները նրանց չեն վնասել»,- նշեց քաղաքապետը:
Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին, Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները:Գյուղաքաղաքումգրեթեբնակիչներչենմնացել,նրանքտեղափոխվելեն առավելապահովվայրեր: Յոթ հարյուրից ավելիհայընտանիքներայժմհաստատվելեն Լաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցում:ՏեղիՀայշտապօգնությանմարմինը ՍիրիայիԿարմիրմահիկի կազմակերպությանհետբնակիչներին ապահովելէ անհրաժեշտպարագաներովևսննդով: