Իրավունք

Արտեմ Ասատրյանը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՍԴ որոշման բովանդակությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արտեմ Ասատրյանը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՍԴ որոշման բովանդակությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել, սակայն բոլորը պարտավոր են կատարել այն: Այդ մասին ապրիլի 2-ին Սահմանդրական դատարանի որոշման հրապարակումից հետո նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմինն է: «Պետական կառավարման բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարինները, պաշտոնատար անձինք, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել այդ որոշումները: Մենք կուսումնասիրենք որոշման բովանդակությունը և, կարծում եմ, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասատրյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում