ՍԴ-ն հրապարակում է կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականության մասին որոշումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին սկսեց հրապարակել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ Նախագահը հայտնեց, որ որոշման ծավալը 64 էջ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշման հրապարակմանը ներկա են ՍԴ բոլոր 9-ը անդամները, դիմող և պատասխանող կողմի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ է դիմել 36 պատգամավոր: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել մարտի 31-ին: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ՀՀ Ազգային Ժողովին, Կենտրոնական բանկին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաեւ եզրափակիչ ելույթները:
Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգիմասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով: