Մանկական բեսթսելեր 2/6. Թումանյանի հեքիաթների ժողովածուները կրկին ամենապահանջված գրքերն են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` ՀովհաննեսԹումանյանի, «Հեքիաթներ»ժողովածուն է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երկրորդ հորիզոնականում է 1Print հրատարակչության «Ամերիկյան հնդկացիների հեքիաթներ» ժողովածուն: Գիրքն «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարից է:

«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթը երրորդ հորիզոնականում է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել այն` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ»ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ըևս ընդգրկվել են «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկում: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանու արջը.թռչողցախավելը»գիրքն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Ութերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներն» են` այս անգամ ՄՀՄ գրատան հրատարակությամբ:

Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառվել են «ՎէՄ» հրատարակչության«Իմ առաջինգիրքը»խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել«Իմառաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գրքեր:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-ը: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 11
2 նոր «Ամերիկյան հնդկացիների հեքիաթներ»

1Print

10
3 +6

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 10
4 +3

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 9
5 +1

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

Արևիկ 7
6 +3

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 5
7 -6 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը»

Բուկինիստ 5
8 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 5
9 -4

«Իմառաջին գիրքը»

ՎԷՄ 5
10 -2

Գրիմ Եղբայրների

«Հեքիաթներ»

Արևիկ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում