«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 2.5 միլիոն դոլարի առքուվաճառք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 1-ին կայացել է 2 միլիոն 500 հազար դոլարի առքուվաճառք՝ 414 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 414 դրամ, գործարքների քանակը՝ 15:
Մարտի 20-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ: Մարտի 21-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 24-ին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412, 28-ին՝ 414 դրամ: Մարտի 27-ին և 31-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: