Իրավունք

Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային օրենքի գործով կլսի եզրափակիչ ելույթները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային օրենքի գործով կլսի եզրափակիչ ելույթները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանն ընդմիջումից հետո կլսի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության կողմերի եզրափակիչ ելույթները եւ կգնա խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԱԺ-ին, ԿԲ-ին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին: ՍԴ նախագահը հայտարարեց, որ եզրափակիչ ելութների համար կտրվի 30 րոպե:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակայինհամակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափովպարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգիմասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Watch live streaming video from yerkirmedia at livestream.com

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում