Քաղաքականություն

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանարապետական կուսակցության` «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։

«2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու և Միասնական տնտեսական տարածքի մաս դառնալու մտադրության մասին: Հայկական գործընկերների որոշումը պաշտպանվեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ գոհունակությամբ կարելի է փաստել «Ճանապարհային քարտեզի» հաջող իրականացման մասին: Մեդվեդևն իր ուղերձում նշել է, որ գլոբալիզացիայի պայմաններում ողջ աշխարհում նկատվում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների զարգացման կայուն միտումներ, որոնք կապված են ազգային տնտեսությունների հզորացման, տնտեսական աճի արագացման, լրացուցիչ ներդրումների հոսքի և այլ հարցերի հետ:

«Աշխատանքը նոր ինտեգրացիոն ձևաչափով արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ երկրների և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների համար: Վստահ եմ, որ ինտեգրացիայի ճանապարհին մեր համատեղ քայլերը դրական կանդրադառնան ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա և կծառայեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,- ուղերձում նշել է ՌԴ վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին հաջող աշխատանք մաղթելով:

Մարտի 29-ին Երևանում մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ Համաժողովին զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում