Սահմանադրական դատարանը նիստը կշարունակի մարտի 31-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության առաջին նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կշարունակվի մարտի 31-ին, առավոտյան ժամը 10:00-ին։

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա:

Դատաքննությանը ներկա էին Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հարությունյանը հայտնեց, որ դատարանի կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վ.Հովհաննիսյանը և Կ. Բալայանը: Դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով:

Դատաքննությանը հրավիրված էին նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Պատասխանող կողմում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից:Նիստին մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին