ՍԴ-ն վերսկսեց կուտակային կենսաթոշակների օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության դատաքննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ժամը 12:00-ին, 30 րոպեանոց ընդմիջումից հետո, հայտարարեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը վերսկսելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատաքննությունը կշարունակվի դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթով:

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:Դատաքննությանը ներկա են Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:

Պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային Ժողովը, որըՍԴ-ում կներկայացնի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ կառավարությանը: ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Դիմող կողմի ներկայացուցիչներ են հանդես գալու ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը: Պատասխանող կողմում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց մարտի 28-ին կանցկացնի լուռ ակցիա:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին