Իրավունք

ՍԴ-ն ընդմիջեց Կուտակային կենսաթոշակների օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության դատաքննությունը

3 րոպեի ընթերցում

ՍԴ-ն ընդմիջեց Կուտակային կենսաթոշակների օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության դատաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 11:30-ից մինչև ժամը 12:00-ն ընդմիջում հայտարարեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մերի Խաչատրյանը և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրին իրենց փաստարկները:

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:

Դատաքննությանը ներկա են Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:

Պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային Ժողովը: Դատաքննությանը հրավիրված են նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին: Դիմող կողմի ներկայացուցիչներ են հանդես գալու ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը: Պատասխանող կողմում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց մարտի 28-ին կանցկացնի լուռ ակցիա:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում