Րոպեներ անց Սահմանադրական դատարանը կսկսի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործի քննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով մարտի 28-ին սկսում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա` ՍԴ-ը քննության է առնելու նշյալ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության քննության ժամանակ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կներկայացնեն ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը:

ԱԺ-ը ՍԴ-ում կներկայացնի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ կառավարությանը: ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Նախապես հայտարարվել է, որ ՍԴ-ի գործի քննությունն ուղիղ հեռարձակումով սփռվելու է` կապված հանրության ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչին դեմ «Դեմ եմ» նախաձեռնությունն էլ լուռ ակցիա կանցկացնի Սահմանադրական դատարանի դիմաց` կոչ անելով դրսևորել անաչառություն:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել էմինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին