Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կառավարությունից պահանջել է օգնել Քեսաբի հայերին

3 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին` Ավստրալիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել «անմիջապես դադարեցնել Ալ- Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ ավանի խաղաղ բնակչությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի պաշտոնական կայքը, Ավտրալիային կոչ է արվել գործադրել իր առաջատար դիրքը միջազգային համայնքում` հարձակումների ալիքին վերջ տալու համար:

Ավստրալիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահած երկիր, բարոյական և իրավական պարտավորություն ունի կասեցնելու Թուրքիայի սադրիչ գործողությունները և վերջինի ցուցաբերած աջակցությունը ծայարհեղական խմբերին:

«Թուրքիայի աջակցությունը Ալ-Քաիդային առընթեր արտաքին զինյալներին և հարձակումները Սիրիայի անմեղ քաղաքացիների վրա միայն խոչընդոտում են ավելի քան երեք տարի հակամարտությունների ցասման մեջ գտնվող երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերին: Թուրքիայի գործողությունները 1915-1923 թվականին հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների դառը հիշեցումն են տարածաշրջանի և աշխարհի հայության համար»,- ավում է նամակում:

«Մենք չենք կարող անգործ նստել և թույլ տալ պատերազմի անվան տակ բացահայտ խախտելու մարդու իրավունքները: Ավստրալիան պետք է մի բան ձեռնարկի, իսկ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը խոստանում է անել ամեն հնարավորը պաշտպանելու մեր համայնքի անդամների շահերը, որոնցից շատերը բարեկամներ ու հարազատներ ունեն Քեսաբում»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Խաղաղ Քեսաբ ավանը` Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները` գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:

Հայերեն English Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը