Ուորլիքը ԼՂ հակամարտության գոտում երկարատեւ խաղաղության հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկացի դիվանագետը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Դրական հանդիպումներ ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Աշխատում ենք միասին. երկարատև խաղաղությունը հնարավոր է»,- նշել է Ուորլիքը` հավելելով, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում է ցանկանում բոլոր կողմերի համար:

Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ նշել էր, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործանախարարների հետ հանդիպմանը` մարտի 23-25-ը Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին»,- գրել էր Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ՀՀ արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանինև Ադրբեջանի արտգործնախարարԷլմար Մամեդյարովին հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա:

Հայերեն English Русский