Մշակույթ

«Օլիմպիոնիկ» մուլտֆիլմը կպատմի Վարազդատ արքայի բռնցքամարտի հաջողությունների մասին

3 րոպեի ընթերցում

«Օլիմպիոնիկ» մուլտֆիլմը կպատմի Վարազդատ արքայի բռնցքամարտի հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սցենարի ավարտուն տարբերակի մշակումից և վերջնական նախապատրաստական աշխատանքներից հետո «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի իր նոր` «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները: Մուլտֆիլմի նախագիծը ստացել է ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Դավիթ Սահակյանցըտեղեկացրեց, որ Կառավարության կողմից տարեկան տրվող 80 միլիոն դրամի շնորհիվ, իրենք մուլտֆիլմը կնկարահանեն ոչ թե նախանշված հինգ, այլ երեք տարում:

«Ավելացված ֆինանսական աջակցության շնորհիվ մենք տեխնիկա ենք գնելու, ավելանալու է աշխատանքում ներգրաված մարդկանց քանակը: Այժմ մուլտֆիլմը նախագծային փուլում է: Գաղափարի վրա աշխատում ենք անցած տարվանից »,- ասաց Սահակյանցը:Նա նշեց, որ նոր մուլտֆիմը պատմելու է 4-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ Մեծ Հայքի` այն ժամանակ դեռ պատանի Վարազդատ արքան, մասնակցելով «բռունցքներով մարտ» կոչվող մրցմանը, կարողացել է դառնալ 291-րդ Օլիմպիական խաղերի հաղթող:

«Մուլտֆիլմի գաղափարը հիմնված է Վարազդատ արքայի մասին պատմական փաստի վրա, քանի որ նա հաղթում է Օլիմպիական խաղերում»,- պարզաբանեց մուլտիպլիկատորը` հավելելով, թե դեռևս վաղ է խոսել ավարտուն տարբերակի մասին, սակայն աշխատանքը տարբերվելու է ոճական առումով, և ինչպես յուրաքանչյուր մուլտֆիլմի` այնպես էլ «Օլիմպիոնիկ»-ի դեպքում հանդիսատեսը կզգա ստուդիային բնորոշ ձեռագիրը, դինամիկան:

Լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը նախաձեռնողների կանխատեսմամբ կլինի ուրախ, հագեցած հումորով և երգերով: Որպես նկարահանման ավարտ նախանշվում է 2017 թվականի վերջը: Նախքան «Օլիմպիոնիկ»-ը «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն»-ը 2014 թվականի նոյեմբերին հանրության դատին կհանձնի «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը, որը Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի` մոտ 90 րոպե տևողությամբ էկրանավորված տարբերակն է:

Մարտի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարությանը կհատկացնի 49 մլն դրամ` երեք նախագիծ իրականացնելու համար: Մասնավորապես, նշված միջոցներով նախատեսվում է մաեստրո Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակում, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակայման աշխատանքների իրականացում, աջակցություն ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանը:

Տաթևիկ Գրիգորյան

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում