Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 6 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 5, մաքսանենգության 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский