Իրավունք

Մոսկվայի ոստիկանությունը բացահայտել է խարդախների ինտերնացիոնալ խումբ՝ հայերի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի ոստիկանությունը բացահայտել է խարդախների ինտերնացիոնալ խումբ՝ հայերի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը բացահայտել է բազմամիլիոնանոց խարդախություն ՄՄՄ-2011-ի խաբված ավանդատուների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Ըստ նախնական տվյալների՝ կազմակերպված խմբի հակաիրավական գործունեությունից վնասը կազմել Է ավելի քան 300 միլիոն ռուբլի»,- ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը:

Կասկածյալները, գործելով կազմակերպված խմբի կազմում, գրասենյակային հարկաբաժիններ են վարձել մայրաքաղաքի տարբեր հասցեներում եւ, օգտագործելով այն անձանց տվյալների՝ ձեռք բերված պահոցը, որոնք տուժել են ՄՄՄ-2011 ֆինանսական բուրգի գործունեությունից, զանգահարել են տուժածներին եւ հաղորդել ավելի վաղ նրանց կողմից ներդրված փողի վերադարձման՝ իբր առկա հնարավորության մասին: Ըստ որում պարտադիր պայման Է եղել որոշ գումարի մուծումը ՄՄՄ-2011-ի վերադարձման հիմնադրամի համակարգին:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել են հիշյալ Էթնիկ կազմակերպված հանցախմբի 26 մասնակիցներ, որի կազմում եղել են Հյուսիսային Կովկասի Ֆեդերալ Օկրուգից, Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, ինչպես նաեւ Ռուսաստանի կենտրոնական տարբեր տարածարջաններից սերածներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում