Իրավունք

Մեկ օրում ՀՀ ոստիկանությունը բացահայտել է խարդախության 10 և մաքսանենգության 8 դեպք

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում ՀՀ ոստիկանությունը բացահայտել է խարդախության 10 և մաքսանենգության 8 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10, յուրացման 1 և մաքսանենգության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հակոբ Վարդանյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում