Շվեյցարիայի կառավարությունը Փերինչեքի գործով հայց է ներկայացրել ՄԻԵԴ Գերագույն պալատին

2 րոպեի ընթերցում

ԲԵՌՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատի 2013 թվականի դեկտեմբերի 17-ին դատավճիռը, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, վերջնական չի համարվում: Եվրոպական կոնվեցիայի 43-րդ և 44-րդ հոդվածների համաձայն` երեք ամսվա ընթացքում կողմերը կարող են պահանջել, որ գործը վերանայվի ՄԻԵԴ Գերագույն պալատի կողմից: Նման պահանջի դեպքում հինգ դատավորների հանձնախումբը որոշում է` արդյո՞ք գործը հետագա քննության կարիք ունի, թե ոչ: Եվ միայն դատավորների դրական գնահատականից հետո Գլխավոր պալատը քնում է գործը և կայացնում վերջնական դատավճիռը:

Եթե բողոքարկման հայցը մերժվում է, ապա դատարանի որոշումը դառնում է վերջնական և փոխանցվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին` դրա կատարումը վերահսկելու համար:

Ինչպես պարզաբանեց Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին, սովորաբար մի քանի ամիս է տևում մինչև հինգ դատավորների հանձնախումբը որոշում է կայացնում` արդյոք գործը պետք է վերանայվի Գերագույն պալատի կողմից, թե ոչ:

2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին