1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կարծիքով, հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում ծավալվել էր սկզբունքային պայքար:
«Մեզ մոտ սկզբունքային պայքար էր ծավալվել: Ինձ հաջողվեց ծանր դիրքում լավ խաղալ, այն էլ ուժեղ մրցակցի հետ պայքարում: Ինձ հաջողվեց ճիշտ պայքարի միջոցով մրցակցի համար դժվարին խնդիրներ առաջացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը փոխանցում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթեց հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում: Այս տուրում Արոնյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: Գրոսմայստերները փոխանակեցին 57-ական քայլ, որից հետո Սվիդլերը անձնատուր եղավ: Պարտիան ձգվեց մոտ 5 ժամ: Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Վլադիմիր Կրամնիկը, 3 միավոր ունի Անանդը: