Իրավունք

Պերմի իրավապահների կողմից հետախուզվողը փորձել է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալ

1 րոպեի ընթերցում

Պերմի իրավապահների կողմից հետախուզվողը փորձել է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել անձին, ով Ռուսաստանում հետխուզվում էրկողոպուտի մեղադրանքով:ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու նպատակով մարտի 14-ին ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 1981 թ. ծնված Սասուն Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 9-ից ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում