Հայաստանում կիբեռ հանցագործությունները կրկնապատկվել են, ձեւերը կատարելագործվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված, այլ կերպ ասած, կիբեռ հանցագործություններից զերծ չի նաեւ Հայաստանը: Դեպքերը տարատեսակ են` ֆինանսական խարդախություն, շորթում եւ այլն: «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ` ՀՀ գլխավոր դատախազության, տեղեկատվական ոլորտի աշխատակիցների հետ համատեղ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն այդ ոլորտում պատժաչափերի խստացման համար», -«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, 2012 թ. ամռանից մինչև վերջին օրերը խարդախության շուրջ 20 դեպք է արձանագրվել, պատճառված վնասն էլ հասնում է 1 մլն դոլարի:

«Դրանք հիմնականում կատարվում են դրսից, համակարգչային խարդախության զոհ է դարձել, օրինակ, Չինաստանից ապրանք ներկրող գործարարը»,-ասաց Սամվել Հովսեփյանը: Նրա խոսքով, տարիներ շարունակ ինտերնետային գնորդ եւ վաճառող նամակագրական կապը, «որսում» է երրորդ անձը եւ արդեն վերջնական պայմանավորվածության ժամանակ, երբ կողմերը փոխանցում են բանկային եւ այլ տվյալներ, երրորդ անձը վաճառողին է ուղարկում իր հաշվեհամարը: Արդյունքում գումարը փոխանցվում է խարդախի հաշվին, գործարարը հայտնվում է տուժողի կարգավիճակում, ապրանքն էլ մնում է Չինաստանում», -ասաց Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ մի նամակը կարող է ուղարկվել Չինաստանից, մյուսը՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրից:

Սամվել Հովսեփյանի փոխանցմամբ, այս տարվա երեք ամիսներին արձանագրվել է գրեթե նույնանման երկու դեպք: Խոսելով ինտերնետային (հիմնականում արտերկրի)ծանոթությունների մասին, նա նշեց, որ տվյալ անձը ներկայանում է մեծահարուստ, Անգլիայի քաղաքացի, վստահություն է ձեռք բերում, մի երկու ամիս անց իբր ծանրոց է ուղարկում իր «սիրեցյալին»` թանկարժեք նվերներ, համակարգչային տեխնիկա (եթե անցյալ տարի գումարի չափը 50 հազար, այս տարվա երկու դեպքն արդեն շուրջ 250 հազար ֆունտ ստեռլինգ է կազմել, շուրջ կես միլիոն դոլար): Որոշ ժամանակ անց, քաղաքացին զանգ է ստանում, հիմնականում իբր Մալազիայից, իբր ծանրոցը մաքսատանն է, ճիշտ չի հայտարարագրված, ապահովագրած չի, ոստիկանական ստուգում պիտի անցնի եւ այլն: Առաջարկվում է գումար փոխանցել խնդիրը կարգավորելու համար: Եթե քաղաքացին փոխանցում է, ապա դա սկսում է շարունակական բնույթ ստանալ: Նման խարդախությունների համար օգտագործվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, երկրներն էլ տարբեր են` Անգլիա, Մալազիա, Հնդկաստան եւ այլն:

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով, մեկ այլ դեպքով, քաղաքացին էլ. փոստով նամակ էր ստացել, իբր մեկ միլիոն դոլարի հասնող «Կոկա կոլա»-ի քարտ է շահել եւ դրա դիմաց սկսել էր փոխանցումներ անել: Սամվել Հովսեփյանն ասում է, որ խարդախությունները կատարվում են ձւեավորված խմբերի կողմից, հստակ դերաբաշխումներով, նամակներն էլ միայն մեր երկիր չեն ուղարկվում: Երկու տարի առաջ դեպք արձանագրեցինք, երբ ՌԴ-ից հայ կնոջ անունով խաբել էին եվրոպացիների:

2013 թ. կիբեռ հանցագործությունների ոլորտում 82 դեպք է արձանագրվել (2012-ին` 38 է եղել): Ոստիկանությունում ասում են, որ ցուցանիշի բարձրացումը պայմանավորված է հանրության շրջանում իրականացված զգալի աշխատանքով. մարդիկ սկսել են հասկանալ, որ իրենց նկատմամբ «կիբեռ» ոտնձգություն է կատարվել ու դիմել են իրավապահներին:

Հայերեն Русский

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները