Ֆրանսիայից Երեւան կժամանեն երկու փաստաբաններ եւ կներկայացնեն Վարդան Պետրոսյանի շահերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, մարտի 12-ին սկսվել եւ ընդմիջվել է ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նիստին չի ներկայացել, փոխարենը նախապես դիումում է հղել նախագահողին` խնդրելով հետաձգել դատը: Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 28-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստաբան Բաղդասարյանն ասաց, որ մարտի 26-ի երեկոյան Ֆրանսիայից Երեւան կժամանեն երկու փաստաբաններ (հայ եւ ֆրանսիացի), ովքեր դատաքննության ընթացքում եւս կներկայացնեն Պետրոսյանի շահերը:

Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանում այսօր հայտնել է, որ նախաքննության փուլում Պետրոսյանի շահերը պաշտպանելու համար հինգ փաստաբան է ներգրավվել: Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց փաստը` հավելելով, որ նախաքննության ընթացքում անհարկի խոչընդոտներ էին ստեղծվել փաստաթղթերին ծանոթանալու առումով եւ մյուս չորս փաստաբանների ներգրավումը պայմանավորված է եղել այդ հանգամանքով: Վարդան Պետրսյանը դիմում է ներկայացրել դատարան` տեղեկացնելով, որ պայմանագիրը երկարացնում է Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության` Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ավտոմեքենան վարելով Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ եւ հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ: Երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմա մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին