Իրավունք

Մոսկվայի մարզում ոսկերչական խանութներ կողոպտող «հայաստանցի» հանցագործների են բռնել

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզում ոսկերչական խանութներ կողոպտող «հայաստանցի» հանցագործների են բռնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական հետախուզության օպերատիվ աշխատողները Մոսկվայի մարզում բռնել են ութ ոսկերչական խանութներ կողոպտած հանցագործների: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, հանցագործների կողմից հափշտակված կանխիկ դրամի եւ զարդերի գումարը կազմում Է ավելի քան 30 միլիոն ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցագործների, որոնք Հայաստանից եկածներ են: Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավվել են 163 ոսկերչական իր, գերմանական արտադրության զենք, օպտիկական նշանոցներով երկու հրացան եւ դրանց 180 փամփուշտ, երեք տրավմատիկ ատրճանակ, աչքերի համար կտրվածքներով գլխարկներ, 43 ձեռքի հեռախոս եւ 30 սիմ-քարտ»,- ասել են մամուլի ծառայությունում:

Ինչպես նշել են գլխավոր վարչությունում, չարագործները գիշերով ներթափանցում Էին խանութների տարածք եւ հափշտակում ունեցվածքը՝ դրամական միջոցներով եւ ոսկերչական զարդերով չհրկիզվող պահարանները:

Մամուլի ծառայությունում նշել են, որ ոստիկանությունն իրականացնում Է միջոցառումներ, որոնց նպատակը ձերբակալվածների հանցավոր գործունեության այլ Էպիզոդների բացահայտումն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում