Մշակույթ

Եղիշե Չարենցի 117-ամյակը կնշվի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքով

1 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի 117-ամյակը կնշվի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ մարտի 13-ին կմենարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը (1913թ.) և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Մարտի 13-ին կկայանա նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառումների շարքը կազմակերպել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում