Իրավունք

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում, եւ նախանշել է մի շարք ուղիներ: Սորին Վասիլը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք ծրագրեր, հավաստիացրել, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը ոչ միայն շարունակվելու, այլեւ խորանալու է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում