Անցյալ տարի Հայաստանում արձանագրվել է պոռնկագրական նյութերի տարածման ինը դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում անցյալ տարի արձանագրվել է պոռնկագրական նյութերի տարածման ինը դեպք, որից երկուսը` մանկական պոռնկագրության տարածում է եղել: «Շատ հաճախ զերծ մնալով դրսի ազդեցությունից, երեխաները համակարգչով են զբաղվում: Նրանք բավականին խոցելի են, հետեւաբար ծնողները հնարավորինս ուշադիր պետք է լինեն երեխաների հանդեպ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, ողջ աշխարհում այսօր մտահոգիչ են մանկապղծության դեպքերը, ահաբեկչությունը:

Անցյալ տարի արձանագրված մի դեպքով 200-ից ավելի տեսաձայնագրություն ճանաչվել է որպես մանկական պոռնկագրություն: Նախաքննությամբ պարզվել է, որ տեսաֆիլմերը ներբեռնվել են ինտերնետից: Հովսեփյանի խոսքով, հայ իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին` նրանց տրամադրելով տվյալներ կայքերի տեղակայման վերաբերյալ: Արդյունքը շատ չի ուշացել. կարճ ժամանակ անց Նիդերլանդների ոստիկանությունը եւ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն կասեցրել է ցանցի գործունեությունը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի հարցում մեր իրավապահները սերտորեն գործակցում են նաեւ Ինտերպոլի հետ:

Ինչ վերաբերում է համակարգչային այլ ծուղակներին, ապա ոստիկանությունում խորհուրդ են տալիս բանկային քարտերն օգտագործելուց եւս զգույշ լինել, կասկածելի կայքերից առցանց առեւտուր չանել, քանի որ գրանցված տվյալները կարող են դառնալ օտարների սեփականությունը: Ոստիկանությունում արձանագրվել են նաեւ շորթման դեպքեր:

«Ծանոթանում են, ասենք, «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, տեւական ժամանակ ինտիմ զրույցներ տանում, հետո տղամարդը փորձում է գումար շորթել` սպառանալով, որ հակառակ դեպքում կհրապարակի ձայնագրությունը», - ասաց ոստիկանության փոխգնդապետը` հավելելով, որ նման երկու դեպք բացահայտվել է:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին